Մարտի 21-30-ը Մայամիում տեղի կունենա Sony Ericsson open թենիսի մրցաշարը: Արդեն տեղի է ունեցել վիճակահանությունը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի մրցակիցը կլինի Յարկո Նիեմինենը (Ֆինլանդիա): Այս մրցաշարում Նալբանդյանը կխաղա արդեն 12-րդ անգամ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4,330,625 դոլար, հայտնում է АТР պաշտոնական կայքը: