19 մարտի 2013 - 10:48 AMT
Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաշաթաղում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որշ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաշաթաղում տեղում է ձյուն: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: