18 հոկտեմբերի 2005 - 17:05 AMT
Հոկտեմբերի 19-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 4-րդ հերթափոխը
Հոկտեմբերի 19-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 4-րդ հերթափոխը: Ինչպես հայտարարել է Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ գումարտակի հրամանատար Արտակ Տոնոյանը, Կոսովո կմեկնեն 34 խաղաղապահներ: Այս հերթափոխը, ըստ Տոնոյանի, առանձնանում է նրանով, որ գումարտակի կազմում կմեկնեն նաեւ փորձառու զինվորականներ, որոնք արդեն մեկ անգամ եղել են Կոսովոյում: Այն գոտին, որտեղ հերթապահում են հայ զինծառայողները, գտնվում է ԱՄՆ պատասխանատվության ներքո: «Հիմնականում իրականացնում ենք հսկիչ անցագրային կետերի, հատուկ նշանակության օբյեկտների պահպանություն», - հայտարարել է Ա.Տոնոյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: