ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ, հայ-քուվեյթյան, հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետև այցը կշարունակի Քուվեյթում և Քաթարում:
Նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները կառավարությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, միջկառավարական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը հանդիպումներ կունենա նաև մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: