19 մարտի 2013 - 11:57 AMT
Վախճանվել է հայտնի օպերային երգչուհի Մարգարիտա Միգլաուն

Ռուսաստանցի օպերային երգչուհի Մարգարիտա Միգլաուն վախճանվել է Մոսկվայում 88 տարեկան հասակում, հայտնել է «Կուլտուրա» հեռուստաալիքը: 1956-86թթ. Միգլաուն հանդես է եկել Մեծ թատրոնի բեմում: Նա առաջին ռուսաստանցի երգչուհին էր, որը կատարեց Սենտայի դերերգը Վագների «Թռչող հոլանդացին» օպերայում Մեծ թատրոնի բեմում: Նա 173 անգամ հայտնվել է բեմում Չիո-Չո-սանի կերպարում Պուչինիի համանուն օպերայում: