19 մարտի 2013 - 15:26 AMT
Դավիթ Սաֆարյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Այսօր հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները մինչև 66 և 96կգ քաշային կարգերում:

2012թ. ԵԱ բրոնզե մրցանակակիր Դավիթ Սաֆարյանը(66կգ ք/կ) քառորդ եզրափակչում հանդիպեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնտոևի հետ: Սաֆարյանը զիջեց նրան առաջին մրցափուլում, սակայն, կարողացավ հավաքվել ու մյուս երկուսում հաղթեց:

Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Միխայիլ Սավան (Մոլդովա):

Մինչ այդ Սաֆարյանը հաղթել էր ֆրանսիացի Էրիկ Մաքսիմ Ֆիկեին: