19 մարտի 2013 - 15:44 AMT
Դասադուլավորներն իրենց հավաքած ստորագրություններն ուղարկելու են Աշոտյանին

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց ընթացող նստացույց-ստորագրահավաքի մասնակիցները պատրաստվում են ԵՊՀ ռեկտորի օգնականին հեռացնելու համար հավաքված ստորագրությունբներն ուղարկել Կրթության և գիտության նախարարին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երիտասարդական ընդվզում» շարժման ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը: Նա նաև հայտնեց, որ եթե Մելքոնյանին չհեռացնեն, իրենք կպահանջեն ռեկտորի հրաժարականը:

Շարժման ներկայացուցիչների խոսքով ՝ ստորագրահավաքին մասնակցել են 2000 ուսանող ԵՊՀ–ից և 1000 ուսանող այլ բուհերից: Նշենք, որ փետրվարի 25-ին ուսանողների դասադուլ սկսեցին՝ գործող նախագահի հրաժարականի պահանջով, այնուհետև, ըստ ակտիվիստների, որոշեցին նստացույց անել, քանի որ ԵՊՀ ղեկավարությունը խոչընդոտել է ակցիային և խախտել իրենց իրավունքները: Ակտիվիստներն ասացին, որ իրենց պահանջների մեջ մտնում է նաև այն, որ գործող նախագահը հրաժարվի բուհի խորհուրդը գլխավորելուց, քանի որ դա օգնում է բուհի ղեկավարությանը ճնշել ակտիվիստներին: