19 մարտի 2013 - 16:30 AMT
Հռոմի պապը պաշտոնապես ստանձնեց Սբ. Պետրոսի գահը

Հռոմի պապ Ֆարնսիսկոս Առաջինը կաթոլիկ աշխարհին գթասրտության ու հաշտությանկոչ է արել: Այդ խոսքերը հնչեցին գահակալության երախտիքի պատարգում, որը նոր հովվապետը այսօր մատուցեց Սբ Պետրոսի հրապարակում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությանը, որը առաջին ոչ եվրոպացին ու ճիզվիտը կլինի պապի աթոռին, հավաքվել են 163 երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ու եկեղեցիների ներկայացուցիչներ:

Թեև նոր Պապը, որն իր անունը վերցրել է Ֆրանսիսկոս Ասիզացու պատվին, փորձեց խուսափել ավելորդ ճոխությունից, պատարագն ավանդաբար սկսվեց Պետրոսի շիրիմի մոտ, որը համարվում է առաջին Հռոմի պապը: Նրա ուսերին գցեցին պապի թիկնոցը, իսկ իտալացի կարդինալ Անջելո Սոդանոն հանձնեց նրան «ձկնորսի մատանին», որը Վատիկանի ինքնիշխանության ևս մեկ խորհրդանիշ է, սակայն այս անգամ արծաթից, ոչ թե ոսկուց:

Ըստ քաղաքային իշխանությունների, Հռոմում այսօր հավաքվել է մոտ 1 մլն ուխտավոր