19 մարտի 2013 - 18:42 AMT
Բրիտանիան կարող է վերանայել իր մոտեցումը սիրիական հարցին, եթե քիմիական զենք կիրառվի

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կարող է վերանայել իր մոտեցումը սիրիական հարցին, եթե Սիրիայում քիմիական զենք կիրառվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Դամասկոսն առաջին անգամ մեղադրեց ապստամբներին քիմիական զենք կիրառելու մեջ: Ըստ պաշտոնական տվյալների, քիմիական զենքի զոհ են դարձել Հալեպի 16 բնակիչներ, ևս 86 վիրավորվել է: Զինյալներն իրենց հերթին պնդում են, որ հեղուկ քիմիական նյութերով հրթիռը գործարկել են կառավարական զորքերը:

«Մեծ Բրիտանիան հստակ հայտարարում է, որ քիմիական զենքի կիրառումը լուրջ պատասխան կպահանջի միջազգային հանրությունից»,-ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: