19 մարտի 2013 - 18:48 AMT
Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանն ու Նարեկ Սանոյանը ելույթները կսկսեն 1/16 եզրափակչից

Մարտի 20-ին ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մրցագորգ դուրս կգան մինչև 55 և 60 կգ քաշային կարգերում հանդես եկող մարզիկները:

Երկու հայ ըմբիշները ելույթները կսկսեն 1/16 եզրափակչից: Միհրան Ջաբուրյանը կհանդիպի Բենկե Ջուհասի, իսկ Սանոյանը՝ Միկոլա Այվազյանի հետ Ուկրաինայից:Այսօր ևս հանդես են եկել երկու հայ ըմբիշներ, Դավիթ Սաֆարյանը մինչև 66կգ քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պայքարում մենամարտելու է թուրք Յակուպ Գորի հետ: