19 մարտի 2013 - 19:19 AMT
Հայաստանի հավաքականն անցկացրեց Չեխիայի խաղից առաջ միակ բաց մարզումը

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 19-ին ֆուտբոլի Ակադեմիայում անցկացրեց բաց մարզում` պատրաստվելով երկու օր անց կայանալիք ընկերական հանդիպմանը: Մարտի 21-ին ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդիպելու է Հայաստանի երիտասարդական ընտրանուն: Վարդան Մինասյանի սաները մարտի 26-ին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հյուրընկալելու են Չեխիային:

Ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև երիտասարդական հավաքականը, որն իր բաց մարզումն անցկացրել է ավելի վաղ: