19 մարտի 2013 - 19:32 AMT
Մկրտիչ Պիլտոյան. Տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումների շուրջ դժգոհություններն անտեղի են

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու են դժգոհություններ բարձրացել տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումների շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Հայաստանում տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումներն ուղղված են տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, և նրանց գործունեության պայմանների բարելավմանը, ինչպես նաև ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը ևս դրական է վերաբերում նախատեսվող բարեփոխումներին: «Դրանք արվում են սպասարկման որակի բարձրացման համար, քանի որ այժմ մեր երկրում գործող տաքսի ծառայությունների մեծ մասի սպասարկման որակը շատ ցածր է»,- ասաց նա: Մկրտիչ Պիլտոյանը հավաստիացրեց, որ դեղին պետհամարանիշերը ինքնակպչուն կտրոններով փոխարինելու հետ կապված այդքան դժգոհություններն անտեղի են, քանի որ դրանք որակի հետ բացարձակապես կապ չունեն: