19 մարտի 2013 - 19:56 AMT
Հավակնորդների մրցաշար. Առաջինն ավարտվեց Արոնյան- Սվիդլեր պարտիան

Այսօր՝ մարտի 19-ին, Լոնդոնում վերսկսվեց հավակնորդների մրցաշարը: Շախմատիստները խաղում են չորրորդ տուրի պարտիաները:

Առաջինն ավարտվեց Լևոն Արոնյանի և ռուս Պյոտոր Սվիդլերի հանդիպումը: Պարտիան շատ արագ ստացվեց և ավարտվեց 31-րդ քայլում:

Չնայած այս ոչ ոքուն, Արոնանն առայժմ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակած երեք միավորով:

Տուրի մյուս հանդիպումները դեռ շարունակվում են: