19 մարտի 2013 - 20:33 AMT
Արտյոմ Խաչատուրով. Կփորձենք սեփական հարկի տակ հաղթել Չեխիային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ պաշտպան Արտյոմ Խաչատուրովը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք այսօր շատ լավ մարզում են անցկացրել, և մարտի 26-ին պատրաստ կլինեն 2014թ.-ի ԱԱ ընտրական փուլի Չեխիայի հետ խաղին: Նա ակնկալում է, որ հայ ֆուտբոլիստներն այդ օրը գեղեցիկ խաղ ցույց կտան և կհասնեն հաղթանակի:

«Երկու թիմերի հնարավորությունները հավասար են, մենք անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի սեփական հարկի տակ առավելության հասնենք և ուրախացնենք մեր երկրպագուներին»,- ասաց Արտյոմ Խաչատուրովը:

Պաշտպանի խոսքով`Չեխիայում շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան, որոնք հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում, այնպես որ իրենց շատ դժվար հանդիպում է սպասվում: