19 մարտի 2013 - 21:02 AMT
Էդգար Մալաքյան. Հայաստանի ընտրանին հզոր է իր համախմբվածությամբ

Կիասապաշտպան Էդգար Մալաքյանը արդեն երկար ժամանակ է հանդես է գալիս Չեխիայում: Նախ նա խաղացել է Վիկտորիայի «Պլզեն», իսկ հիմա նաև «Դինամո» (Չյսկյե Բուդեյովիցե) ակումբներում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խոստովանեց, որ լավ ծանոթ է չեխական ֆուտբոլին: Նա գտնում է, որ Չեխիայի ընտրանին ցուցադրում է թիմային ֆուտբոլ և անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ չունի:

«Յուրաքանչյուր դարպասապահի էլ հնարավոր է գոլ խփել: Ես հավատում եմ, որ մեր ֆուտբոլիստներին կհաջողվի գրավել Պետեր Չեխի դարպասը: Մենք պատրաստ ենք չեխերի հետ դիմակայությանը, և կորուստները չեն ազդի խաղի ելքի վրա»,- ասաց Էդգար Մալաքյանը:

Ֆուտբոլիստի համոզմամբ` Հայաստանի ընտրանին հզոր է իր համախմբվածությամբ և պայքարելու ունակությամբ:

Հայաստան-Չեխիա հանդիպումը կայանալու է մարտի 26-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: