19 մարտի 2013 - 21:38 AMT
ԱԻՆ. Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները

Այսօր ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: