20 մարտի 2013 - 00:11 AMT
Ավտովթարից մահացել է Սուրենավանի գյուղապետը

Մարտի 19-ին` ժամը 22։15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա Պրիորա» մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանը, տեղում մահացել է:

Վարդգես Ղազարյանը Սուրենավան գյուղի գյաղապետն էր։