20 մարտի 2013 - 12:04 AMT
ՄԱԿ. Սիրիայից փախստականների քանակը հասել է 1,15 միլիոնի

Սիրիայում փախստականների քանակը հասել է 1,5 միլիոնի, ևս 3,6 մլն ներքին տեղահանված անձինք են: Նման տվյալներ է բերել ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը, հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում:

«Թվերը պարզ են. Սիրիայի հետ հարևան երկրներում փախստականների քանակը հասնում է 1,15 միլիոնի»,-ասել է նա: