20 մարտի 2013 - 12:31 AMT
Մարտի 20-ին աշխարհում նշում են Երջանկության միջազգային օրը

Մարտի 20-ին աշխարհում առաջին անգամ նշվում է Երջանկության միջազգային օրը: Այս տոնը ընդունվել է ՄԱԿ ԳՎ կողմից անցյալ տարվա հուլիսին:

ՄԱԿ-ը տարածել է Պան Գի Մունի շնորհավորական ուղերձը: «Երջանկության ձգտումը մարդկային ցանկությունների հիմքում է ընկած: Մարդիկ ձգտում են երջանիկ կյանքի, որտեղ չի լինի վախ ու կարիք, և իրենք ներդաշնակ կլինեն բնության հետ»,-հայտարարել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ մարդկանց զգալի մասը դեռևս ծայրահեղ աղքատության մեջ է ապրում: Մարտի 20-ն ընտրվել է որպես տոնակատարության օր, քանի որ սա գարնանային գիշերահավասարի օրն է և ՄԱԿ-ը դա համարել է հավասարության նշան: