20 մարտի 2013 - 11:37 AMT
Լրանում է Իրաքում պատերազմի մեկնարկի 10 տարին

2003թ. մարտի 20-ին Իրաք ներխուժեցին ԱՄՆ և նրանց դաշնակիցների զորքերը ահաբեկչության դեմ պայքարի ու զանգվածային ոչնչացման զենքի հայտնաբերման պատրվակով:Սկզբից Իրաքը ենթարկվեց զանգվածային ռմբակծությունների, իսկ հետո ցամաքային գործողության արդյունքում ապրիլի 9-ին դաշնակիցները գրավեցին Բաղդադը: Հուսեյնի որդիները, ինչպես նաև նրա 14-ամյա թոռը սպանվեցին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից: Իրաքի ղեկավարը գերեվարվեց ու հետո մահապատժի ենթարկվեց:

Մի քանի ամիս անց պարզվեց, որ զանգվածային ոչնչացման զենք երկրում երբեք չի եղել: Իսկ խոստացված ազատությունը իրաքցիների համար վերածվեց անվերջ արյունահեղության: