20 մարտի 2013 - 11:25 AMT
Հայաստանում սիբիրյան խոցի 2 դեպք է արձանագրվել

Նախօրեին երկու անձի մոտ, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է, ախտորոշվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

ԱՆ լրատվության վարչությունից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց: