20 մարտի 2013 - 11:35 AMT
Է.Նալբանդյանը` դեսպա՞ն, Վ.Սարգսյանը` ԱԳ նախարա՞ր. ՀՀԿ-ն կառավարության հարցը չի քննարկել

Իշխող քաղաքական ուժը իր Գործադիր մարմնի նիստում նոր կառավարության հարցը չի քննարկել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգում ապագա կառավարության կազմի հարցը չի եղել:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայից և Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորման աշխատանքներին:

Ըստ թերթի` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում: Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է կրկին վերադառնա Փարիզ, որպես դեսպան: Ինչ վերաբերում է ապագահ ԱԳ նախարարին, ապա, ըստ թերթի, այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարար նշանակելը հանրապետության նախագահի սահմանադրական մենաշնորհն է, և ՀՀԿ-ում նման հարցեր չեն քննարկվում: