19 հոկտեմբերի 2005 - 16:28 AMT
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը Հայաստանում տուգանվել է «հանրությանը մոլորեցնելու» համար
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման համաձայն, ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը պետք է 100 հազար դրամ տուգանք վճարի (200 դոլարից մի փոքր ավել)` «հանրությանը մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության» համար` «Աշուն-2005» ակցիայի անցկացման ժամանակ, երբ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի տոմսերը սեպտեմբերի 15-24 արժեին 99 դոլար: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, արտոնյալ տոմսերի քանակի մասին նախապես չի հայտնվել, ինչն էլ մոլորեցրել է հանրությանը: Իր հերթին, Հայաստանում «Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչ Գամարնիկ Ղահրամանյանը հայտարարել է, թե նմանատիպ ակցիա էր անցկացվել նաեւ ընթացիկ տարվա փետրվարին, երբ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի տոմսերը արժեին 130 դոլար, այն ժամանակ ակցիան ընթացել է առանց միջադեպերի: Նա նաեւ նշել է, որ ակցիայի մասին նախապես հայտարարելը անընդունելի է, քանի որ նմանատիպ ակցիաներ են անցկացվում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ տոմսերը կարող են ձեռք բերվել աշխարհի ցանկացած կետում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: