Այսօր առավոտյան Ստամբուլի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:Ըստ թերթի տվյալների, պայթյունը որոտացել է Ստամբուլի կենտրոնական գրադարանի մուտքի մոտ: Ըստ նախնական տվյալների, ոչ ոք չի տուժել: Ընթանում է քննություն:
Անկարայում երկու պայթյունի հետևանքով մարդիկ են վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել կառավարական թաղամասում, հայտնում է Բի-բի-սին: Արդարադատության նախարարության շենքում ինքնաշեն ռումբ է պայթել, իսկ յոթերորդ հարկում գտնվող իշխող Արդարության ու համաձայնության կուսակցության գրասենյակը գնդակոծվել է նռնականետից: Ոստիկանությունը երկու ձերբակալություն է կատարել: Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Փորձագետները ենթադրում են, որ ահաբեկչական գործողություններին կարող է մեղսակից լինել Քրդական աշխատավորական կուսակցությունը: Տեղական ԶԼՄ-ները ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ երկու պայթյունները տեղի են ունեցել քրդական Նոր տարվա շեմին: