20 մարտի 2013 - 15:03 AMT
Ըմբշամարտի ԵԱ. Նարեկ Սանոյանը 1/16 եզրափակչում զիջել է Միկոլա Այվազյանին

Թբիլիսիում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում ազատ ոճի ըմբիշ Նարեկ Սանոյանը մինչև 60կգ քաշային կարգում հանդիպել է Միկոլա Այվազյանին Ուկրաինայից: Մենամարտն ավարտվել է 4:1 հաշվով Ուկրաինան ներկայացնող ըմբիշի օգտին: Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Բենկե Ջուհասին Հունգարիայից և քառորդ եզրափակչում կմենամարտի Արտյոն Գեբեկլովի հետ Ռուսաստանից: