20 մարտի 2013 - 17:09 AMT
Մարտի 20-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 416.81 դրամ

Մարտի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 418,50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418,50 դրամ:

Ընդ որում, մարտի 20-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 416.81 դրամ, մարտի 19-ի համեմատ ավելանալով 1,06 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 537.81 դրամ է` նվազելով 0,50 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.49 դրամ, մնալով անփոփոխ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: