20 մարտի 2013 - 17:43 AMT
ՄԱԿ. Հայաստանը 87-րդն է մարդկային ներուժի զարգացման մակարդակով 187 երկրների թվում

Ըստ ՄԱԿ-ի Մարդկային ներուժի զարգացման 2012թ. ինդեքսի Հայաստանը 87-րդն է մարդկային ներուժի զարգացման մակարդակով 187 երկրների թվում: Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը համալիր համեմատական ցուցանիշ է, որի հիման վրա երկիրը դասում են «զարգացածների» կամ «զարգացողների» շարքին: Հաշվի են առնվում գրագիտության, կրթվածության, կյանքի տևողության և կյանքի մակարդակի ցուցանիշները:

ԽՍՀՄ նախկին երկրների մեծ մասը «մարդկային զարգացման բարձր մակարդակով» պետությունների շարքում են ընդգրկվել: Էստոնիան 33-րդն է, Լիտվան՝ 41-ը, Լատվիան՝ 44-ը, Բելառուսը՝ 50-ը, ՌԴ-ն՝ 55-ը, Ղազախստանը՝ 69-րդը, Վրաստանը՝ 72-րդը, Ուկրաինան՝78-րդը, Ադրբեջանը՝ 82-րդը և Հայաստանը՝ 87-րդը: Ըստ ՄԱԿ-ի, «միջին մակարդակ» է արձանագրվել Թուրքմենստանում՝ 102, Մոլդովայում՝ 113, Ուզբեկստանում՝ 114, Ղրղզստանում և Տաջիկստանում, որոնք կիսում են 125-րդ հորիզոնականը:

Վարկանիշի առաջին երեք տեղերում են Նորվեգիան, Ավստրալիան ու ԱՄՆ-ն: Ցուցակը եզրափակում են Չադը, Մոզամբիկն ու Նիգերը: Հետաքրքիր է, որ 110-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Պաղեստինի պետությունը», գրում է IzRus-ը: