20 մարտի 2013 - 21:00 AMT
Սերժ Թանկյանը սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգներ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սեպտեմբերին համերգներ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Մոսկվայում համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` Crocus City Hall –ում, իսկ Սանկտ Պետերբուրգում` սեպտեմբերի 28-ին, Օկտյաբրսկի համերգասրահում: Սերժ Թանկյանը կկատարի երգեր Orca ալբոմից, ինչպես նաև Elect the Dead-ից, որը հարմարեցվել է սիմֆոնիկ նվագախմբին:

Այս ֆորմատով Թանկյանն արդեն ելույթ է ունեցել ՌԴ քաղաքներում: Մոսկվայի նույն համերգասրահում 2010 թվականին նա դարձյալ սիմֆոնիկ նվագախմբի հետ է ելույթ ունեցել: