21 մարտի 2013 - 13:02 AMT
Մարտական դիրքում հրազենից մահացու վիրավորվել է ՊԲ զինծառայողը

Մարտի 20-ին` ժամը 19.05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վերք է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ժառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: