21 մարտի 2013 - 14:04 AMT
Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Կիպրոսում ՌԴ ռազմածովային կայան տեղակայել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է Կիպրոսում ՌԴ ռազմածովային կայան տեղակայել: Այդ մասին նա հայտարարել է եվրոպական ԶԼՄ-ներին ու «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: Ըստ նրա, ՌԴ-ն մեծ քանակությամբ բաց հանրային կառույցներ ունի աշխատող Կիպրոսում: Միջոցների աղբյուրն ակնհայտ է, ուստի Ռուսաստանը ստիպված է հստակ դիրքորոշում ունենալ Կիպրոսի հարցում, գրում է «Էխո Մոսկվին»: Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Կիպրոսին, սակայն, առաջին հերթին, խնդիրը պետք է լուծի Եվրամիությունը: Կիպրոսի խնդիրը կքննարկվի Մոսկվայում ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցություններում: