21 մարտի 2013 - 15:19 AMT
Ուկրաինան մտադիր է մասնակցել Մաքսային միությանը որպես դիտորդ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը բանակցում է Մաքսային միության անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ այդ միավորման մեջ դիտորդի կարգավիճակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ուկրաինան հուսով է, որ իր ներկայացուցիչը կմասնակցի Մաքսային միության որոշումների կայացմանը խորհրդակցական ձայնով: «Մասնակցության նման ձևաչափը թույլ կտա Ուկրաինային պահպանել ինքնիշխանությունը որոշումներ կայացնելիս»,-ասել է Ազարովը: