Հավակնորդների մրցաշարում Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո Լևոն Արոնյանն ասաց, որ իր մրցակիցը լավ էր պաշտպանվում:
«Ես կարծում էի, որ իմ դիրքը լավն է և շատ ժամանակ կա, ուստի, երկար մտածեցի Ռաջաբովի համար խնդիրներ ստեղծելու համար»,-խոստովանել է Արոնյանը:
Հայ գրոսմայստերն առավելություն ստացավ 24.g5. քայլից հետո: «Պետք է ասեմ, որ մինչև վերջին պահը նա շատ լավ էր պաշտպանվում: Միայն հաջողության շնորհիվ ինձ հաջովեց կոտրել նրա դիմադրությունը»,-հավելել է համաշխարհային վարկանիշի երկրորդ համարը:
Հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4,5 միավոր և հավակնորդների մրցաշարում Մագնուս Կարլսենի հետ կիսում է 1-2 տեղերը:
7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը: