Մարտի 16-ին Եգիպտոսի հայ համայնքը նշեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Համերգին մասնակցեց նաև «Արաքս» երգչախումբը Միհրան Գյոզալյանի ղեկավարությամբ:
Երգչախումբը կատարել է Խաչատրյանի երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև Միհրան Գյոզալյանի խոսքերով գրված երգեր: Ցուցադրվել է փաստագրական ֆիլմ: Հայ համայնքի կազմակերպած համերգը բաց էր հանրության համար:
«Արաքս» երգչախումբը հիմնվել է Կահիրեում 1990 թվականին, այն ժամանակ այն կոչվում էր «Զվարթնոց»: Միհրան Գյոզալյանը ստանձնեց երգչախմբի ղեկավարությունը 2003-ին:
Այսօր Եգիպտոսի հայ համայնքը փոքրաթիվ է՝ 6000 մարդ, որոնց մեծ մասը Եգիպտոսի քաղաքացիություն ունի, գրում է եգիպտական Al-Ahram թերթը: