21 հոկտեմբերի 2005 - 17:24 AMT
ԱՄՆ-ն կճանաչի ընտրությունները ԱՀ-ում, եթե պաշտոնական արդյունքների եւ «exit-poll»-ի տվյալների միջեւ տարբերությունը կազմի 2 տոկոս
«Եթե պաշտոնական արդյունքների եւ «exit-poll»-ի տվյալների միջեւ տարբերությունը կազմի 2 տոկոս, ապա ԱՄՆ-ն կճանաչի ընտրությունները»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: Նշենք, որ exit-poll»-ը ենթադրում է հարցման անցկացում ընտրողների շրջանում ընտրատարածքներում քվեարկությունից անմիջապես հետո: «Exit-poll»-ի տվյալները մի կողմից կատարում են կանխատեսման ֆունկցիաներ` դեռեւս մինչեւ ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը թույլ են տալիս որոշակի ճշգրտությամբ դատել վերջնական արդյունքների մասին: Մյուս կողմից, նման հարցումների տվյալները թույլ են տալիս գնահատել անցկացված ընտրությոնների «թափանցիկությունը»: Եթե պաշտոնական արդյունքների եւ «exit-poll»-ի տվյալների միջեւ տարբերությունը շատ է, ապա չի բացառվում, որ ընտրությունների ընթացքի վրա էականորեն ազդել է այսպես կոչված «վարչական ռեսուրսը»` այս դեպքում ընտրության արդյունքները կեղծվել են: