22 մարտի 2013 - 15:10 AMT
Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Այսօր Թբիլիսիում ընթանում են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտերը: Մինչև 84կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Մուսա Մուրթազալիևը:

Քառորդ եզրափակչում Մուրթազալիևը մենամարտեց ուկրաինացի Իբրահիմ Ալդատովի հետ: Առաջին մրցափուլում Մուրթազալիևը հաղթեց 3:0 հաշվով, սակայն երկրորդում զիջեց նույն հաշվով: Վերջին մրցափուլում նա հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Այնտեղ նրա մրցակիցը կլինի Պիոտր Յանուլովը Մոլդովայից:

Ավելի վաղ Մուրթազալիևը հաղթել էր սլովակ Միխաել Բոդնարին: