22 մարտի 2013 - 16:01 AMT
Ազատ ոճի ԵԱ եզրափակչում կհանդիպեն Հայաստանի ու Վրաստանի ըմբիշները

Ազատ ոճի ԵԱ եզրափակչում մինչև 84կգ քաշային կարգում կհանդիպեն Հայաստանի ու Վրաստանի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը կգոտեմարտի Դաթո Մարշագիշվիլիի հետ:

Կիսաեզրափակչում Մուրթազալիևը հաղթեց Պիոտր Յանուլովին Մոլդովայից, իսկ Մարշագիշվիլին՝ Անզոր Իրիշևին Ռուսաստանից:

Եզրափակիչ մենամարտերը Թբիլիսիում կմեկնարկեն 18:00-ին: Մարտի 23-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: