22 մարտի 2013 - 15:54 AMT
Դանակով զինված անհայտ քաղաքացին, ով փորձել է մտնել Աժ տարածք, հայտարարել է, որ ինքը Հիսուսն է

Դանակով զինված անհայտ քաղաքացին, ով փորձել է մտնել Աժ տարածք, հայտարարել է, որ ինքը Հիսուսն է: Անվտանգության աշխատակիցները նրան զգուշացրել են, որ չի կարող ներս մտնել, բայց նա լի լսել նրանց, ինչից հետո ԱԺ անվտանգության աշխատակիցները դիմել են հրազենի օգնությանը: Քաղաքացուն սկզբում օգնություն է ցուց տվել ԱԺ բուժքույրը: PanARMENIAN.Net-ի թղթակիցը հայտնում է ԱԺ-ից այս պահին ԱԺ-ում են ոստիկանության ու հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: ԱԺ տարածք չի թույլատրվում մուտք գործել: Պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել: Ոչ ոք չգիտի, թե ինչպես, բայց նրան հաջողվել է հասնել մինչև Աժ այգի ու միայն աստիճանների մոտ են նրան կանգնեցրել: