22 մարտի 2013 - 16:13 AMT
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն Աժ-ում է

Քիչ առաջ Աժ է ժամանել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ով հրաժարվեց որևէ բան մեկնաբանել` պատճառաբանելով, որ դեռ դեպքի վայրում չի եղել: Լրագրողները նկատեցին, որ ծառայությունը զբաղվում է պաշտոնյաների անվտանգության հարցերով: Ճշտեցին, թե այդ դեպքում ինքը ԱԺ անվտանգության հարցերը հոգալու համար է ներկայացել, նա ասաց, որ ոչ: Լրագրողները հարցրեցին, արդյոք կարելի է ենթադրել, որ ԱԺ մուտք գործող անձն է եղել պաշտոնյա: Նա կոնկրետ պատասխան չտվեց: Ըստ նախնական տեղեկություների քաղաքացին Մասիս քաղաքից է, անունը` Վրեժ Գալստյան, նա 25 տարեկան է:

Այս պահին լրագրողներն ԱԺ ընդունարանում սպասում են որևէ պաշտոնական տեղեկության, իսկ մամուլի ծառայությունից հայտնել են, որ լրագրողներկն ԱԺ տարածք մտնել թույլ չեն տա, մինչև դեպքի վայրում քննությունը չավարտվի: