22 մարտի 2013 - 20:25 AMT
Սամվել Բալասանյանը տեղում է ծանոթացել Գյումրու ճանապարհաներին իրականացվող աշխատանքներին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր շրջայց է կատարել քաղաքի մի շարք փողոցներով և տեղում ծանոթացավ իրականացվող ճանապարհաների վերականգնողական աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Աշխատանքներ իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ զրույցում քաղաքապետը կարևորել է ճանապարհաշինարարության բոլոր փուլերում բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը և տեղեկացրել, որ աշխատանքները լինելու են իր մշտական ուշադրության կենտրոնում: