Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին և նախագահ Գրեգ Սարգսյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար կարևորել է Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը և ներդրումը Հայոց Ցեղասպանության և արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է նաև, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը և ապագա ծրագրերը: Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են ԱԳՆ և Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները: