22 մարտի 2013 - 21:43 AMT
Մարտական դիրքում զինծառայող է վիրավորվել

Մարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորում է ստացել Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, ում տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողը 1985թ-ի ծնված Սարգիս Արմենի Կարապետյանն է, ով դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով՝ սերժանտ:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում։ Ըստ նրա, ավելի մանրամասն տեղեկություն ՊՆ-ն կհայտնի ավելի ուշ։