21 հոկտեմբերի 2005 - 20:02 AMT
Սթիվեն Ման. Ղարաբաղյան հակամարտության կողմերը կարող են համաձայնության գալ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լճացում չկա, ընդհակառակը` կողմերը լրջորեն են վերաբերվում խնդրի խաղաղ լուծման հեռանկարին: Այդ մասին, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Ըստ նրա` հոկտեմբերի 24-25-ը Վաշինգտոնում կայանալիք համանախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն Կազանի օգոստոսյան բանակցությունների արդյունքները: «Ըստ իս` կարծիքների եւ առաջարկների պակաս չկա,- ընդգծել է Ս. Մանը,- կողմերը կարող են համաձայնության գալ»: