23 մարտի 2013 - 11:33 AMT
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հայտարարեց կառավարության հրաժարականի մասին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, պատճառը տարաձայնություններն են կառավարության անդամների հետ հունիսի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու հարցում: «Ես հայտարարեցի կառավարության հրաժարականի մասին, որպեսզի քաղաքական ուժերը գիտակցեն իրավիճակի լրջությունը և իրենց պատասխանատվությունը՝ միավորվելով երկրում քաոսից խուսափելու համար»,-ասել է նա: Սակայն իրավիճակը երկրում դեռևս հույս չի ներշնչում, որ հաջորդ կառավարությունն ավելի երկար կաշխատի, գրում է euronews-ը: