23 մարտի 2013 - 12:03 AMT
Ահմեդ Դավութօղլուն գոհ է Իսրայելի ներողությունից

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ Իսրայելի ներողությունը գոհացրել է Թուրքիայի պահանջները: Նախկնում Թուրքիան ընդունել է ներողությունն ու հաստատել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին:

Մասնավորապես, Թուրքիան հրաժարվում է իսրայելցի զինվորականների իրավաբանական հետապնդումից, որոնք մասնակցել են Mavi Marmara նավի գրոհին: Կողմերը վերականգնում են դիվանագիտական ներկայացուցչությունները, հայտնում է ZMAN.com-ը: