23 մարտի 2013 - 12:29 AMT
ԿՀՎ-ն հետախուզական տվյալներ է տրամադրում Սիրիայի ապստամբներին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հետախուզական տվյալներ է տրամադրում Սիրիայի ապստամբների որոշ խմբավորումներին: Բացի այդ ԿՀՎ-ն մի քանի գործակալ է գործուղել Թուրքիա, որի տարածքով սիրիացի ապստամբները սպառազինություն են ստանում Պարսից ծոցի երկրներից: ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնում, որ զենքի մի մասը հայտնվում է ծայրահեղական իսլամիստների ձեռքում: