23 մարտի 2013 - 11:56 AMT
Հռոմի պապին հրավիրել են Իսրայել, պատասխան դեռ չկա

Վատիկանում Իսրայելի դեսպան Ցիոն Էվրոնին հանդիպել է Հռոմի պապ Ֆարնցիսկոսի հետ և պաշտոնական հրավեր հանձնել նրան այցելել Իսրայել: Ինչպես հայտնում է Times of Israel-ը, Պապը դեռ պատասխան չի տվել:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հրավիրել է կաթոլիկ եկեղեցու հովվապետին անմիջապես ընտրվելուց հետո: Հռոմի պապը հայտնի է իր ջերմ հարաբերություններով Արգենտինայի հրեական համայնքի հետ: Ընտրվելուց հետո Հռոմի պապը կարևորել է կաթոլիկ եկեղեցու կապերի ամրապնդումը հուդայականության հետ և ասել է, որ կաթոլիկներն ու հուդայականները հոգևոր կապ ունեն:

Առաջիկայում Հռոմի պապը մտադիր է այցելել Թուրքիա: