23 մարտի 2013 - 13:11 AMT
Ազատության արձանը Նյու Յորքում կբացվի այցելուների համար հուլիսի 4-ին

Ազատության արձանը Նյու Յորքում կբացվի այցելուների համար հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը: Ազատության արձանը փակվել էր «Սենդի» փոթորկից վնասվելու պատճառով:

Այդ մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, ներքին գործերի նախարար Քեն Սալազարի վրա հղումով:

«Սենդի» փոթորիկը հասավ ԱՄՆ 2012թ. հոկտեմբերին, արձանը ստիպված եղան փակել այցելությունների համար վնասվածքների պատճառով: