23 մարտի 2013 - 13:44 AMT
Սահակաշվիլի. Երկաթուղու բացումը կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու բացմանը: Ինչպես նա հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության «Բաց եթերում», աբխազական երկաթուղու բացումն այնպես կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ այդ մասին նույնիսկ խոսել չի կարելի, ոչ թե ծրագրեր կազմել:

«Երկաթուղու բացումը հակասում է Վրաստանի շահերին»,-ասել է նա:

Սահակաշվիլին հիշեցրել է, որ հենց այդ ճանապարհով 2008թ. եկան տանկերը, որոնք այժմ Վրաստանի արևմուտքում են: Բացի այդ, ըստ նախագահի, այդ ճանապարհի բացումով շրջապատման մեջ է ընկնում Ադրբեջանը, ինչը Վրաստանը չի կարող թույլ տալ: Միևոնւոյն ժամանակ, ըստ նրա, Վրաստանը ցանկանում է լավ հարաբերոթյուններ ունենալ Հայաստանի հետ: