23 մարտի 2013 - 17:26 AMT
Վաչիկ Եղիազարյանը Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Վարդանյանը (120 կգ) Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Նա 1/4 եզրափակչում զիջել է ուկրաինացի Եվգենի Օրլովին, բայց քանի որ ուկրաինացի ըմբիշը հասել է եզրափակիչ, Եղիազարյանը կկարողանա դառնալ Եվրոպայի մեդալակիր:

Նա նախ հանդիպել է ռուս Շոխրուդդի Այուբովի հետ, իսկ վճռորոշ մենամարտում կմրցի բուլղարացի Լյուդոմիր Դիմիտրովի հետ:

Ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ), եզրափակչում նա մենամարտելու է Վլադիսլավ Մետոդիևի հետ (Բուլղարիա): Բուլղարիայի ընտրանու գլխավոր մարզիչն է Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը: