23 մարտի 2013 - 18:52 AMT
1 միլիոնանոց խաղաղ երթը դեպի նախագահի նստավայր հնարավոր է հետաձգվի

Ապրիլի 8-ին նախատեսված 1 միլիոնանոց խաղաղ երթը դեպի նախագահի նստավայր հնարավոր է հետաձգվի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է խաղաղ երթի կազմակերպիչ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը։

«Ես հետ չեմ կանգնում իմ նախաձեռնությունից, ուղղակի հարգելով առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» մյուս գործիչների հորդորները, որ հանկարծ սադրանք չլինի ապրիլի 9-ից առաջ, հնարավոր է, այն կհետաձգենք ավելի ուշ»,- ասել է նա և տեղեկացրել, որ նախաձեռնությանը միացել են 10 000-ից ավելի մարդ։